Ինչպե՞ս է կազմակերպվում համագործակցությունը պատվիրատուի հետ
Մեր հետ համագործակցությունը կատարվում է պայմանագրի հիման վրա։
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ են՝
կազմակերպության տվյալները, կամ
անհատի անձը հաստատող փաստաթուղթը։
Ինչպե՞ս կարող եք վճարել մեր ծառայությունների համար
Վճարումը կարող եք կատարել մի քանի եղանակով՝
կանխիկ
քարտով
բանկային փոխանցմամբ
Կանխիկ վճարումը հնարավոր է կատարել՝
մեր գրասենյակում, կամ
առաքման պահին՝ պատվերը ստանալիս։
Ինչպե՞ս ստուգել առաքվող ապրանքը
Պատվերը ստանալիս պատվիրատուն պետք է՝
բացի ապրանքը տեղում,
ստուգի՝ արդյոք այն համապատասխանում է պատվերին,
ստուգի ապրանքի որակը և քանակը։
Դրանից հետո միայն ստորագրվում է պայմանագիրը և կատարվում վճարումը։
Եթե պատվերը որևէ պատճառով չի համապատասխանում կամ չի բավարարում պատվիրատուին և նա ցանկանում է այն վերադարձնել, ապա անհրաժեշտ է վճարել երկկողմանի առաքման արժեքը։
Ի՞նչ այլ ծառայություններ ենք մատուցում
Գույքի վարձակալության դեպքում կարող եք օգտվել նաև լրացուցիչ ծառայություններից՝
առաքման ծառայություն
սպասարկման ծառայություն
Առաքումը պետք է պատվիրել նախապես և այն հասանելի է 24 ժամ։
Մենք նաև իրականացնում ենք միջոցառումների ամբողջական կազմակերպում։
Մենք յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում և սիրով իրականացնում ցանկացած ծավալի պատվեր։
Կապվեք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով՝
կայքի, սոցիալական ցանցերի կամ հեռախոսազանգի միջոցով, և մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։