Բացօթյա միջոցառումների կազմակերպում
125 000 AMD ( օրական )
Բացօթյա միջոցառումները օրիգինալ և շատ հարմարավետ միջոց է ընտանեկան կամ կորպորատիվ տոնակատարություններն անցկացնելու համար։ Սակայն նկատի ունենալով, որ քաղաքակրթության սովորական ձեռքբերումները ձեռքի տակ չեն լինի, նման միջոցառման կազմակերպումը պետք է ամենափոքր մանրամասնությամբ մտածել և վստահել միմյայն տվյալ գործի մասնագետներին։
Բացօթյա ֆորմատով ներկայումս կազմակերպվում են ոչ միայն պիկնիկներ, այլև
- Բանկետներ
- Կոկտեյլ հյուրասիրություններ
- Կորպորատիվներ
- Սուրճի ընդմիջումներ
- Ավարտական երեկոներ
- B-B-Q
- Հարսանիքներ, ծննդյան միջոցառումներ և այլն:
Բացօթյա միջոցառումները շահեկան են նաև այն դիրքից, քանի որ հյուրերը կապված չեն մեկ տեղու: Նրանք կարող են ազատ տեղաշարժվել ամբողջ տարածքում, ազատորեն շփվել միմյանց հետ, վայելել շրջակա միջավայրի մաքուր օդն ու գեղեցկությունը:
Գրագետ մոտեցման դեպքում ցանկացած միջոցառում բաց երկնքի տակ անցկացնելը միայն դրական հույզեր և հաճելի տպավորություններ կբերի։ Ուշադրությամբ հաշվի առեք յուրաքանչյուր առանձնահատկություն՝ տարածքի հետ կապված, դիմեք մեր մասնագետներին, և մենք կօգնենք ձեզ կազմակերպել ձեր իդեալական միջոցառումը սկզբից մինչև վերջ:
- Տարածքի ընտրություն
- Կախված տարածքի առանձնահատկություններից, տարածքի կահավորում տենտերով, լույսերով, սեղաններով և աթոռներով, ջեռուցման և հովացման սարքերով:
- Տարածքի թեմատիկ ձևավորում
- Մենյուի ստեղծում և հյուրասիրության կազմակերպում
- Սպասարկող անձնակազմի տրամադրում
- Տարածքի մաքրման կազմակերպում
- Այլ ընթացիկ խնդիրների լուծում, որոնք կարող են խանգարել ձեր միջոցառման անխափան ընթացքին:

Reviews
There are no reviews yet.